13/12/2011 10:06
Թունիսում նորընտիր նախագահ է Մոնսեֆ Մարզուկին
«Associated Press» գործակալությունը հաղորդում է, որ Թունիսի նոր նախագահ է ընտրվել Մոնսեֆ Մարզուկին: Նրա թեկնածությանն աջակցել է Թունիսի Ազգային ժողովի 217 պատգամավորից 153-ը:
Ակնկալվում է, որ շուտով նորընտիր նախագահը Թունիսի վարչապետ կնշանակի «Նահդա» իսլամիստական կուսակցության առաջնորդ Համզադի Ջեյբեյլիին:
Նշենք, որ Թունիսում Զինա էլ-Աբեդինա Բեն Ալիի կառավարման ժամանակ, որը տևել է ավելի քան 20 տարի, Մոնսեֆ Մուրզեկին ընդդիմադիրների շարժման ամենահայտնի քաղաքական գործիչն էր: