15/12/2011 16:00
Բաղդադում իջեցվել է ԱՄՆ դրոշը
Բաղդադում ԱՄՆ-ն իջեցրել է իր դրոշը` ի նշան Իրաքում 9 տարի տևած պատերազմի ավարտի, իսկ այդ արարողությանը մասնակցել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան:
Նախօրեին Իրաքում պատերազմի ավարտն էր ազդարարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Նշենք, որ ԱՄՆ-ը դուրս է բերում իր զորքերը Իրաքից և մինչև տարվա վերջ Իրաքը կլքեն մնացած 4.000 զինվորները: Այդ մասին հաղորդում է գազետա.ռու(gazeta.ru) կայքը: