15/12/2011 17:15
Այսօր Թեյի միջազգային օրն է
Այսօր նշվում է թեյի միջազգային օրը: Նպատակն է կառավարությունների և քաղաքացիների ուշադրությունը հրավիրել թեյի վաճառքի խնդիրներին:
Դեկտեմբերի 15-ը թեյի միջազգային օր նշելու որոշումը ընդունվել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների և պրոֆմիությունների կողմից` Համաշխարհային հասարակական ֆորումի ժամանակ բազմակի քննարկումներից հետո:
Թեյի միջազգային օրը հիմնականում նշվում է այն երկրներում, որոնց տնտեսության մեջ թեյի արտադրությունը առաջատար է, այն է` Հնդկաստան, Շրի Լանկա, Բանդլադեշ, Նեպալ, Չինաստան, Վյետնամ, Ինդոնեզիա, Քենիա, Մալազյա, Ուգանդա, Տանզանիա:
Համարվում է, որ թեյը որպես ըմպելիք, հայտնագործվել է Չինաստանի երկրորդ կայսեր Շեն Նունգի կողմից, մոտավորապես մթա 2737 թ-ին, երբ կայսրը բաց է թողել թեյի տերևները եռացած ջրի բաժակի մեջ: 400-600 թվականներին Չինաստանում մեծանում է հետաքրքրությունը թեյի հանդեպ, որպես բուժիչ ըմպելիքի: Թեյի շատ սիրահարներ ըմպելիքի մեջ ավելացնում են սոխ, կոճապղպեղ (իմբիր), համեմուքններ կամ էլ նարնջի շետեր:
Եվրապայում և Ռուսաստանում թեյը հայտնի է դարձել 17-րդ դարի առաջին կեսին: