16/12/2011 18:00
Արա Աբրահամյանը և Սամվել Կարապետյանը`Տարվա մարդ
Դեկտեմբերի 14-ին Մոսկվայի «Ամենափրկիչ» տաճարում տեղի ունեցավ «Տարվա մարդ -2011» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Միջոցառման կազմակերպիչներն էին` Ռուսական կենսագրական ինստիտուտը, Տնտեսական ռազմավարության ինստիտուտը և Ուղղափառ գործարարների ակումբը:
«Տարվա մարդ -2011» ազգային մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 1993 թվականին:
Ռուսաստանի հայերի միությունից փոխանցում են, որ մրցանակաբաշխության դիպլոմով և արծաթե խաչով պարգևատրվում են Ռուսաստանի Դաշնության և արտերկրների առավել արժանավոր քաղաքացիները, որոնք բարձրագույն ներդրում են ունեցել Ռուսաստանի զարգացման գործում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են քաղաքականությունը, կրոնը, տնտեսությունը, գիտությունը, կրթությունը, մշակույթը, բժշկությունը, փոքր նորարարական արտադրությունը:
«Տարվա մարդ -2011» ազգային մրցանակաբաշխության դափնեկիրներ են. Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլը, ՌԴ վարչապետ Վ. Պուտինը, Մոսկվայի քաղաքապետ Ս. Սոբյանինը, Բակուլևի անվան սրտանոթային վիրահատության կենտրոնի տնօրեն, Ռուսաստանի բժշկական գիտութունների ակադեմիայի ակադեմիկոս Լ. Բոկերիան, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի Կամքի դեսպան Ա. Աբրահամյանը, «Տաշիր» ընկերության նախագահ Ս. Կարապետյանը, տիեզերագնաց Ս. Վոլկովը, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Վ. Բարտոն, Ուկրաինայի փոխվարչապետ Բ. Կոլեսնիկովը, ՌԴ գլխավոր սանիտարական բժիշկ Գ. Օնիշենկոն և այլոք: