16/12/2011 16:28
Արցախի Նախագահը հրամանագրեր է ստորագրել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար ԼՂՀ Մարտունու շրջանի Ղուզե Ճարտարի մշակույթի պալատի ռեժիսոր Ռաշիդ Աղամալյանին շնորհվել է ԼՂՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչում: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նույն օրը Նախագահ Բակո Սահակյանը, հիմք ընդունելով ԼՂՀ արդարադատության խորհրդի և ԼՂՀ Գերագույն դատարանի 2011թ. դեկտեմբերի 13-ի եզրակացությունները, ստորագրել է հրամանագիր ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր Զոյա Օհանյանի լիազորությունները դադարեցնելու մասին:
Նախագահը Սահակյանը, հիմք ընդունելով ԼՂՀ արդարադատության խորհրդի 2011թ. դեկտեմբերի 13-ի որոշումները, դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագրեր` դատավորների թեկնածուների և դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակները հաստատելու մասին: