16/12/2011 10:12
Ֆրանսիա. Նախ պետք է իջեցնել Բրիտանիայի վարկանիշը
Ֆրանսիայի Կենտրոնական բանկի ղեկավար Քրիստիան Նոյերը հայտարարել է, որ պետք է նախ իջեցվի Մեծ Բրիտանիայի, ապա՝ Ֆրանսիայի վարկանիշը:
Ըստ Նոյերի, բրիտանական տնտեսությունն այժմ շատ ավելի թույլ է, քան՝ ֆրանսիականը: Ինչպես նշել է Ֆրանսիայի Կենտրոնական բանկի ղեկավարը, Մեծ Բրիտանիայում պետական պարտքի, բյուջեի դեֆիցիտի և տնտեսական աճի կատարումն ավելի վատ է:
Սակայն Մեծ Բրիտանիայի կառավարությունը, պատասխանելով Ֆրանսիայի քննադատությանը, ասել է, որ Լոնդոնն ունի վստահելի ծրագիր՝ բյուջեի դեֆիցիտի դեմ:
Միջազգային վարկանիշային «Standard and Poor's» գործակալությունն ավելի վաղ զգուշացրել էր Փարիզին՝ երկրի վարկանիշի հնարավոր անկման մասին՝ կապված եվրոգոտու ճգնաժամային պարտքի հետ: