16/12/2011 13:21
Հենրիխ Մխիթարյան. «Սա միայն իմ մրցանակը չէ»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Դոնեցկի «Շախտյորի» և մեր ազգային ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2011 թ. լավագույն ֆուտբոլիստ:
«Իհարկե, ես շատ ուրախ եմ,- Մխիթարյանի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Բայց, մյուս կողմից, լավագույն ֆուտբոլիստի կոչումը պարտավորեցնող է: «Եվրո-2012»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը որակյալ ֆուտբոլ ցուցադրեց: Առանց խաղընկերներիս ես ոչ մի բանի չէի կարող հասնել: Ուզում եմ նշել, որ սա միայն իմ մրցանակը չէ: Ափսոս, որ չկարողացանք դուրս գալ խմբից: Սակայն չենք պատրաստվում սահմանափակվել ձեռք բերածով: Ամեն ինչ կանեմ` լավագույնը լինելու ոչ միայն Հայաստանում, այլև այն երկրներում, որտեղ բախտ կվիճակվի խաղալ»: