17/12/2011 10:45
Վարդան Այվազյանը չգիտե, թե որքան է կազմում իր աշխատավարձը
«Առավոտի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանն ասել է, թե Նոր տարվա ծախսերից տեղյակ չէ: «Էդ կնգաս գործն է, ես ինչ իմանամ: Ես քարտս տվել եմ միանգամից իրեն` պրծել եմ, 310 հազար է, թե 205 հազար դրամ»:
Թերթի հարցին, թե` մարդիկ իրենց սուղ աշխատավարձով կարո՞ղ են Նոր տարի անել, Այվազյանը պատասխանել է. «Միջին աշխատավարձով ապրող մարդը 110 հազար է ստանում, ինքը միջին չափի Նոր տարի կարող է անել»: Թղթակիցը ճշտում է փորձել մտցնել` «խոզի բդո՞վ»: «Հիմա կարողա՞ ուզես սև իկրայով անեն»,- պատասխանել է պատգամավորը, ով չգիտի էլ, թե որքան է իր աշխատավարձը: