17/12/2011 10:06
Աշխարհի ամենակարճահասակ կինը բնակվում է Հնդկաստանում
Հնդկաստանի 18-ամյա քաղաքացի Ջիոտի Ամգեն պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենակարճահասակ կին. նրա հասակը կազմում է 62,8 սանտիմետր: Ցուցանիշը գրացվել է Գինեսսի ռեկորդների գրքում:
Ջիոտիի հայրենի Նագպուր քաղաքում վերջինս արդեն վաղուց հայտնի է, մինչ այդ նա վաստակել է ամենակարճահասակ աղջնակի և դպրոցականի տիտղոսները:
Ջիոտի Ամգեն նշել է, որ ինքը սնվում է ինչպես բոլորը և երազում` իր բոլոր հասակակիցների նման:
Նա հպարտանում է իր հանրահայտ լինելու փաստով և ցանկանում է դերասանուհի դառնալ: Այս մասին հաղորդում է utro.ru կայքը: