17/12/2011 11:39
Կատարը մտադիր է հավակնել «ՕԽ-2020»-ի անցկացմանը
Կատարի կառավարությունը մտադիր է հավակնել 2020 թ. Օլիմպիական խաղերի անցկացմանը: Այս քայլը Կատարը կարող է կատարել միայն այն բանի շնորհիվ, որ ստացել է աշխարհի ֆուտբոլի 2022 թ. առաջնության կազմակերպման իրավունքը:
«Մեզ արդեն վստահել են` անցկացնելու աշխարհի 2022 թ. առաջնությունը,- Օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Շեյխ Սաուդ Ալ-Տանիի խոսքերը մեջբերել է AP-ն:- Այժմ ուզում ենք հավակնել այլ խոշոր մարզական մրցաշարերի, այդ թվում` Օլիմպիական խաղերի կազմակերպմանը»: