17/12/2011 12:40
Վահան Հովհաննիսյանն ամփոփում է տարին
2011-ին կորուստներն ավելի շատ էին, քան՝ ձեռքբերումները: Քաղաքական տարին ամփոփելիս` նման կարծիք հայտնեց ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Ըստ նրա` առաջընթաց է արտաքին քաղաքականության ասպարեզում այն, որ արտասահմանցի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելեցին Հայասատան, հայ պաշտոնյաններն էլ՝ արտասահման: Նա, սակայն, փաստեց, որ Հայաստանը հայ-թուրքական արձանագրություններից հետ չի կանչել իր ստորագրությունը, ինչը , նրա համոզմամբ, կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա:
Խոսելով ներքաղաքական կյանքի մասին՝ Վ. Հովհաննիսյանը նշեց, թե այդ ոլորտը ժողովրդին չի հետաքրքրում, որովհետև որևէ բան չի փոխվում:
«Կադրային փոփոխությունները պետք են, սակայն դրանք նախընտրական փուլի փոփոխություններ են, որոնք քվեների համար են»,- ասաց Վ. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ նման փոփոխություններ արվում են նաև հասարակության և միջազգային հանրության մոտ տպավորություն ստեղծելու համար: