17/12/2011 11:57
Այսօր` առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Այսօր հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը գրեթե անփոփոխ կլինի: Լեռնանցքներում հնարավոր է բուք, ցածր տեսանելիություն, հովիտներում` մառախուղ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է ուժգնացում 13-18մ/վրկ:
Անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից` քամու պատճառով ճանապարհներին առաջանում են ձյան բերվածքներ, որոնք հնարավոր է վերածվեն մերկասառույցի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Meteo-tv-ն հաղորդում է, որ մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Հնարավոր է մառախուղ: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -4-6, ցերեկային ժամերին -1+1, երեկոյան 0-2: