19/12/2011 19:44
«Երիտասարդ ճարտարապետների ասոցիացիան» դատապարտում է
«Երիտասարդ ճարտարապետների ասոցիացիան» այսօր հայտարարություն է տարածել, որտեղ «խիստ դատապարտում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանին` Արցախում գտնվող որոշ բուն հայկական եկեղեցիներն ու վանքերն իր աշխատություններում այլ ժողովուրդների ժառանգությանը վերագրելու համար»:
«Մենք պատրաստ ենք հայ ճարտարապետության կանոններով ապացուցել «վայ-գիտնականին»՝ Արցախում գտնվող ցանկացած քրիստոնեական վանքի բուն հայկական ծագումը: Զարհուրելի է, որ այսպես կոչված «գիտնական» Սամվել Կարապետյանի աշխատություններին հղում են կատարում ադրբեջանցիները` հայի խոսքերով հիմնավորելով սեփական քարոզչական ստահոդությունները: Հորդորում ենք Սամվել Կարապետյանին, հուշարձանների խնդիրներով զբաղվելուց առաջ, առաջին հերթին, ուսումնասիրել սեփական ժողովրդի ճարտարապետության պատմությունը»,- ասված է հայտարարության մեջ: