19/12/2011 12:08
Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 20-22-ը կլինի Ֆրանսիայում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը դեկտեմբերի 20-22-ը պաշտոնական այցով կմեկնի Ֆրանսիա:
Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ֆրանսիայի համագործակցության նախարար Անրի դը Ռենկուրի, Հետազոտության և բարձրագույն կրթության գնահատման գործակալության նախագահ Դիդիե Ուսենի հետ, այցելություն ֆրանսիայի համալսարաններ:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՆ մամլո ծառայությունից, նախարարը հանդիպում կունենա նաև Ֆրանսիայի հայ համայնքի ներկայցուցիչների հետ: