19/12/2011 19:29
Էրդողանին տեղափոխել են հիվանդանոց
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առողջական վիճակը կրկին վատթարացել է: Հաղորդվում է, որ վերջինս տեղափոխվել է Անկարայի հիվանդանոցներից մեկը:
Նշենք, որ նոյեմբերի 26-ին Էրդողանը աղիների վիրահատություն էր տարել, թուրքական պաշտոնական աղբյուրները հաղորդել էին, որ վիրահատությունը թեթև է անցել:
Հետվիրահատական վիճակի հետ կապված` Էրդողանի բուժող բժիշկների խորհրդով չեղյալ էր համարվել Թուրքիայի վարչապետի այցը Քաթար: Այս մասին հաղորդում է regnum.ru կայքը: