19/12/2011 14:23
Դեկտեմբերի 26-ից կմեկնարկի ձմեռային արձակուրդը
2011թ դեկտեմբերի 26-ից հանրապետության հանրակրթական դպրոցներում կմեկնարկի ձմեռային արձակուրդը:
Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված 2011-12 թվականների ուստարվա պլանի` 3-12-րդ դասարանցիների արձակուրդը կտևի 2011թ. դեկտեմբերի 26-ից մինչև 2012թ. հունվարի 8-ը ներառյալ:
Առաջին և երկրորդ դասարանցիների համար ձմեռային արձակուրդը նախատեսված է 2011թ. դեկտեմբերի 26-ից մինչև 2012թ հունվարի 22-ը ներառյալ: Տեղեկացնում են ԿԳՆ մամլո ծառայությունից: