19/12/2011 10:56
Մայքլ Ջեքսոնի հայելին վաճառվել է 19 հազար դոլարով
ԱՄՆ-ում աճուրդով վաճառվել են փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի անձնական իրերը: Վաճառքի էին հանվել երգչի այն տան իրերը, որտեղ նա անցկացրել էր կյանքի վերջին օրերը: Մասնավորապես, 19 հազար դոլարով վաճառվել է հայելին, որի վրա գրված է` «Մարզվիր, կատարելագործվիր մարտին, ապրիլին, լիովին տրվիր մայիսին»: Այդ հայելու դիմաց Ջեքսոնը պատրաստվել է «This is it» համերգներին, որոնք չկայացան նրա մահվան պատճառով:
Ջեքսոնի երկրպագուների հատուկ ուշադրությանն է արժանացել դպրոցական գրատախտակը, որի վրա երգչի երեխաներից մեկը գրել է. «Սիրում եմ քեզ հայրիկ և դա անվճար է»: