19/12/2011 10:13
Մահացել է Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը
Մահացել է Հս.Կորեայի 69-ամյա առաջնորդ Կիմ Չեն Իրը։ Այս մասին տեղեկացնում է Ռոյթերզ (Reuters) գործակալությունը՝ հղում անելով տեղի պետական հեռուստաընկերությանը։
Սևազգեստ հեռուստահաղորդավարն արցունքախառն աչքերով ընթերցելով տեղեկատվությունը նշել է, որ երկրի ղեկավարը մահացել է դեկտեմբերի 17-ին, ժամը 8:30–ին։ Նրա խոսքերով՝ պետության ղեկավարը մահացել է չափից ավելի ֆիզիկական և մտավոր աշխատանքից։ Նշվել է նաև, որ Հս.Կորեայի առաջնորդը մահացել է ճանապարհորդության ժամանակ՝ գնացքի մեջ։
Հյուսիս կորեական KCNA գործակալությունն էլ տեղեկացնում է, որ դիահերձումից պարզվել է, որ Կիմ Չեն Իրը մահացել է սրտի նոպայից։
Հյուսիսային Կորեայում սուգ է, սակայն դրա հետ միաժամանակ սկսվել է իշխանության փոխանցման գործընթացը։ Երկրի նոր ղեկավար կդառնա Կիմ Չեն Իրի երրորդ որդին՝ Կիմ Չոն Ինը։
Հս.Կորեայի առաջնորդի հուղարկավորությունը տեղի կունենան դեկտեմբերի 28-ին, Փխենյանում։