19/12/2011 10:00
Քուվեյթի խորհրդարանական ընտրությունները` փետրվարի 2-ին
Քուվեյթի Ազգային ժողովի նոր ընտրությունները տեղի կունենան փետրվարի 2-ին: Որոշումը հավանության է արժանացել երկրի կառավարության կողմից:
Դեկտեմբերի 6-ին Քուվեյթի էմիրը հայտարարել էր խորհրդարանի լուծարման մասին, իսկ նոյեմբերի 28-ին հրաժարական էր տվել Քուվեյթի կառավարությունը, որը 5 տարուց ավելի գլխավորում էր շեյխ Նասեր-ալ Մուհամեդ ալ-Ահմեդ ալ- Ջաբար աս-Սաբահը, որը հրաժարական էր տվել ընդդիմության ճնշման տակ:
Ընդդիմությունը վերջինիս մեղադրում էր կաշառակերության և պետական միջոցների վատնման մեջ: Այդ մասին հաղորդում է ռոսբալտ.ռու(rosbalt.ru) կայքը: