19/12/2011 16:18
Պաշտպանության նախարարը մեկնել է Մոսկվա
Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Մոսկվա` ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին մասնակցելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ ՏԿ վարչությունից:
Համաձայն նիստերի օրակարգի` այսօր ՀՀ պաշտպանության նախարարը կմասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի, արտգործնախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի լիագումար համատեղ նիստին և պաշտպանության նախարարների խորհրդի առանձին նիստին, իսկ դեկտեմբերի 20-ին` հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: