19/12/2011 15:14
Սաուդյան արքայազնը 300 միլիոն դոլար է ներդրել «Twitter»-ում
Սաուդյան Արաբիայի արքայազն Ալ-Վալիդ բին Տալալը «Twitter»-ում ներդրել է 300 միլիոն դոլար` դառնալով միկրոբլոգի` մեծ մասնաբաժնի սեփականատերը:
Ներդրումները կատարվել են մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունքում, իսկ արքայազնն ունի մասնաբաժիններ նաև այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են General Motors և Nesw Corp., Apple Inc., ընկերությունները:
2011թ.-ին նրան կոչել են արաբական աշխարհի ամենահարուստ գործարար:
Հաղորդվում է, որ նրա կինը միկրոբլոգերի մեծ սիրահար է: Այդ մասին հաղորդում է Ռեգնում գործակալությունը: