20/12/2011 11:11
Պարգևներ` ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչներին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին Մոսկվա քաղաքում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում պետական պարգևներ է հանձնել Ռուսաստանի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել նրանց ավանդը ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման, այնպես էլ հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամական կապերի խորացման գործում:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, պաշտոնատար այլ անձինք:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։