20/12/2011 11:12
Բակո Սահակյանը շնորհավորել է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ, որում ասված է.
«Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, տոն, որն ավանդաբար նշվում է մեր հանրապետությունում:
Եվ դա պատահական չէ, քանի որ դուք իրականացնում եք չափազանց կարևոր գործունեություն` ուղղված Արցախի ազգային շահերի պաշտպանությանը, հասարակական և պետական անվտանգության ապահովմանը: Ձեր ամենօրյա սկզբունքային և հետևողական աշխատանքից է նա կախված մեր ազատ ու անկախ պետականության շարունակական ամրապնդումը: Մեր նպատակն է ստեղծել մի այնպիսի պետություն, որի քաղաքացիները հնարավորինս պաշտպանված կլինեն արտաքին ու ներքին սպառնալիքներից, պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդ իրեն ապահով կզգա: Եվ դրանում անկասկած մեծ է ազգային անվտանգության ծառայության դերակատարությունը:
Վստահ եմ, որ համակարգի աշխատակիցները այսուհետ ևս կցուցաբերեն անհրաժեշտ արհեստավարժություն ու պատրաստակամություն պետական բարդ խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար:
Պետությունն էլ կշարունակի մշտական ուշադրության կենտրոնում պահել գերատեսչության գործունեությանը, ձեր աշխատանքային և սոցիալական պայմանների բարելավմանը ըստ ամենայնի աջակցելու գործընթացը»: