20/12/2011 09:51
ԵՄ-ն սկսում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման գործընթացը
ԵՄ խորհուրդը դեկտեմբերի 19-ին որոշում է կայացրել, որով լիազորում է ԵՄ հանձնաժողովին, Հայաստանի հետ սկսել բանակցությունները մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման, ինչպես նաև հետընդունման (readmission) համաձայնագրերի շուրջ: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ խորհրդի պաշտոնական կայքից:
Հայաստան-ԵՄ մուտքի վիզաների ռեժիմի դյուրացման շրջանակներում նախատեսվում է, որ կնվազի Շենգեն գոտու վիզայի գինը և մի շարք կատեգորիաների (ուսանողներ, գիտնականներ, լրագրողներ, մարզիկներ և այլն) Հայաստանի քաղաքացիների համար կսահմանվի վիզա ստանալու պարզեցված կարգ: