20/12/2011 15:13
Ֆիլիպիններում` զանգվածային հուղարկավորում
Ֆիլիպինների հարավում իշխանությունները սկսել են հուղարկավորել ջրհեղեղների և փոթորիկների զոհերին` ելնելով սանիտարական իրավիճակի վատթարացման մտավախությունից:
Աղետի հետևանքով զոհվել է 957 մարդ, ևս 49-ը համարվում են անհետ կորած:
Իշխանությունները ստիպված են հուղարկավորել զոհերին մեծ բետոնե դամբարաններում, չանցկացնելով նրանց նույնականացման գործընթացը, ինչին դեմ են արտահայտվել զոհերի հարազատները:
Ֆիլիպինների նախագահ Բենինյո Ակինոն այցելել է աղետից տուժած շրջաններ` անձամբ ծանոթանալու աղետի հետևանքներին և տուժածների հետ զրուցելու համար: Այդ մասին հաղորդում է BBC-ն: