20/12/2011 18:16
«Սիոնի» նախագահը Բլատտերին համեմատել է Կադդաֆիի հետ
Շվեյցարական «Սիոնի» նախագահ Քրիստիան Կոնստանտինը, ով փորձում է վիճարկել իր թիմին Եվրոպայի լիգայից դուրս թողնելու որոշումը, ՖԻՖԱ-ին համեմատել է ահաբեկչական կազմակերպության, իսկ նրա ղեկավար Զեպ Բլատտերին` լիբիական նախկին դիկտատոր Կադդաֆիի հետ: ՖԻՖԱ-ն Շվեյցարիայի ֆուտբոլային ասոցիացիային սպառնացել է հեռացնել իր շարքերից, եթե վերջինս չպատժի «Սիոնին» այն բանի համար, որ այդ ակումբը քաղաքացիական դատարանների միջոցով ձգտում է վերականգնել իր տեղը Եվրոպայի լիգայի 2011-2012 թթ. խաղարկությունում:
«Սա ահաբեկչական գործողություն է, որի դեմ մենք կպայքարենք: Զեպ Բլատտերը դիկտատոր է, ով կորցրել է իրականության զգացումը: Երևի նա խելագար է, որովհետև մեզ հետ հարցերը քննարկելու փոխարեն սպառնում է Շվեյցարիայի ֆուտբոլային ասոցիացիային»,- ասել է Կոնստանտինը «Basler Zeitung»-ին տված հարցազրույցում: