20/12/2011 10:07
Սպասվում է ամպամած, առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցածր ճնշման դաշտով, սպասվում է ամպամածության ավելացում, սակայն առայժմ տեղումներ չեն դիտվի, թաց ձյուն հնարավոր է տեղ-տեղ Արցախի արևելյան հատվածներում և Սյունիքի հարավում:
Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 15-20մ/վրկ: Լեռնանցքներում հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն, մառախուղն առայժմ կպահպանվի հովտային շրջաններում: Անկախ տեղումների առկայությունից կամ բացակայությունից` քամու պատճառով ճանապարհներին առաջանում են ձյան բերվածքներ, որոնք հնարավոր է վերածվեն մերկասառույցի:
Meteo-tv-ի փոխանցմամբ, մայրաքաղաքում սպասվում է առանց էական տեղումների եղանակ, հավանական է մառախուղ: Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի +1+3, երեկոյան 0-2: