21/12/2011 15:30
Ֆրանսիան կոչ է անում Թուրքիային ճանաչել «Իրական պատմությունը»
Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար Ժան Լեոնետտին այսօր կոչ է արել Թուրքիային` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպես 20-րդ դարում կատարված իրողություն` մերժելով Անկարայի կողմից հնչող այն կարծիքները, թե Ֆրանսիան Հայոց ցեղասպանության քրեականացման օրինագիծն առաջ է քաշել որպես նախընտրական արշավի մի մաս:
«Այսօր բոլոր ազգերը պետք է լինեն պարզ եւ համարձակ ու նայեն իրենց պատմությանը: Հայոց ցեղասպանության պատասխանատուները, ովքեր իրականացրել են այն գրեթե 100 տարի առաջ, չկան: Ճանաչումը պարզապես կարձանագրի պատմական փաստը, ինչը պետք է իրականացվի Թուրքիայի կողմից»,- ասել է Ժան Լեոնետտին Ռադիո «Classique»-ի և Սենատի Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում:
Նշենք, որ Վալերի Բուայեի կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը քննարկվելու է սենատի ստորին պալատում դեկտեմբերի 22-ին, ընդունման դեպքում սահմանում է 45.000եվրո տուգանք և մինչև մեկ տարի ազատազրկում: