21/12/2011 11:04
Ստամբուլում բողոքում են լրագրողները
Ստամբուլում տեղի է ունեցել թուրք լրագրողների բողոքի ցույց, որն ուղղված էր ԶԼՄ-ների նկատմամբ պետության ճնշումների ուժեղացման դեմ:
Ցույցի պատճառը, որին մասնակցել են 300 լրագրողներ, եղել է ոստիկանության կողմից լրագրողների ձերբակալությունը, որոնց մեղադրում են քրդական գրոհայինների գործողություններում ներքաշված լինելու մեջ:
Ցույցի մասնակիցները նշել են, որ Թուրքիայում վատթարանում է խոսքի ազատության վիճակը, իսկ մոտ 70 լրագրողներ գտնվում են բանտերում:
Իշխանություններն էլ հայտարարում են, որ նրանք դատապարտվել են լրագրողության հետ կապ չունեցող հանցագործությունների համար: Այդ մասին հաղորդում է ռոսբալտ.ռու(rosbalt.ru) կայքը: