21/12/2011 11:27
Մրցույթի հաղթող լրագրողների անուններն արդեն հայտնի են
«ԴիջիԹեք ցուցահանդես` տոն տեխնոլոգիական հայության համար» խորագրով լրագրողների մրցույթում «Լավագույն հոդված» անվանակարգում հաղթող է ճանաչվել Սամվել Ավագյանը (լրատվամիջոց` www.news.am), մրցանակն է 50.000 դրամ:«Լավագույն հարցազրույց» անվանակարգում հաղթել է Գայանե Խաչատրյանը՝(լրատվամիջոց` www.1in.am), մրցանակը՝ 50.000 դրամ և «Լավագույն ռեպորտաժ» անվանակարգում հաղթել է Մանու Իրիցյանը (լրատվամիջոց` Արմնյուզ հեռուստաընկերություն), մրցանակն է՝ 70.000 դրամ: Այս մասին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:
Ժյուրիի որոշմամբ «Լավագույն ռեպորտաժ» անվանակարգում տրվել է նաև խրախուսական մրցանակ Սիրանուշ Ղարիբյանին. վերջինս ներկայացնում է info.mskh լրատուն (Մխիթար Սեբաստացի կրթահամալիր): Մրցանակը կազմում է 20.000 դրամ:
«Միությունը որոշեց լրագրողական մրցույթ հայտարարել ԴիջիԹեք ցուցահանդեսին նվիրված, քանի որ ցուցահանդեսը ՏՀՏ ոլորտի տարվա առանցքային իրադարձությունն է և արտացոլում է ոլորտի հիմնական զարգացումները»,- նշել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Լրագրողների մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 26-ին անցկացվող ՏՏ ոլորտի ամանորյա տոնակատարության ժամանակ: