21/12/2011 13:06
Կիմ Չեն Ինը իշխանությունը կկիսի զինվորականների հետ
Հյուսիսային Կորեայի վախճանված առաջնորդ Կիմ Չեն Իրի կրտսեր որդին, ով հռչակվել է «մեծ ժառանգորդ», չի պատրաստվում երկիրը ղեկավարել միանձնյա, ինչպես հայրն էր անում, այլ կկիսի իշխանությունը զինվորական ղեկավարության հետ: Այս մասին «Ռոյթերս» գործակալությանը հայտնել է Չինաստանից անանուն աղբյուրը:
Աղբյուրի համաձայն, Հյուսիսային Կորեայի զինվորական ղեկավարությունը Կիմ Չեն Իրի փեսայի 65-ամյա Չան Սոն Փխեկոմի ղեկավարությամբ, հավատարմության երդում է տվել Կիմ Չեն Ինին: Ըստ այդմ, ԿԺԴՀ-ում ռազմական հեղաշրջման հեռանկարը քիչ հավանական է:
Տեղեկատվության համաձայն, անանուն աղբյուրը մեկնաբանել է նաև երկուշաբթի օրը Հյուսիսային Կորայի կողմից փորձարկված փոքր հեռահարության հրթիռները, որոնք, ըստ նրա, ցուցադրական բնույթ են կրել: