21/12/2011 15:20
Ֆրանսիայի նախագահ Ն.Սարկոզին չի ցանկանում խոսել Գյուլի հետ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երկու օր է փորձում է հեռախոսազրույց ունենալ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, սակայն վերջինս տարբեր պատճառաբանություններով հետաձգում է զրույցը և չի պատասխանում: Այս մասին, ըստ թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթի, հայտնում են Թուրքիայի նախագահական պալատի մամուլի ծառայությունից:
Չկարողանալով հեռախոսով զրուցել Սարկոզիի հետ` Գյուլը ճարահատված հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որտեղ էլ ներկայացրել է իր վերաբերմունքը Ֆրանսիայի օրենսդիրում քվեարկության պատրաստվող հայկական բանաձևի առնչությամբ:
Ըստ «Միլլիյեթ» (Milliyet) օրաթերթի, նա Սարկոզիին կոչ է արել օրակարգից հանել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` ընդգծելով, որ «հարյուրամյակների պատմություն ունեցող ֆրանս-թուրքական բարեկամությունը չպետք է զոհաբերել քաղաքական մանր հաշվարկներին»: