22/12/2011 13:25
Բաղդադում մի շարք պայթյուններ են տեղի ունեցել
Իրաքի մայրաքաղաք որոտացել են մի քանի պայթյուններ: Հաղորդվում է, որ Բաղդադի 13 տարբեր վայրերում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 6 մարդ, վիրավորվել է ևս 73-ը:
Նշվում է, որ դա առաջին պայթյունն է իրաքյան մայրաքաղաքում, որը տեղի է ունենում իրաքյան շիական կառավարության և նրա սունի ընդդիմության միջև ճգնաժամի պայմաններում` ամերիկյան զորքերի հեռանալուց հետո: Այդ մասին հաղորդում է «Նեզավիսիմայա գազետա»-ն: