22/12/2011 11:50
Le figaro. 80%-ը կողմ է ցեղասպանության ժխտման քրեականացմանը
Ֆրանսիական հայտնի Le figaro պարբերականը հարցում է տեղադրել իր ինտերնետային կայքում` «Արդյո՞ք անհրաժեշտ է քրեականացնել հայոց ցեղասպանության ժխտումը»:
Հարցման մասնակիցների 81.19%- ը պատասխանել է ԱՅՈ, 18.81%-ը `ՈՉ:
Նշենք, որ հարցումը դեռևս շարունակվում է:
Հիշեցնենք, որ Վալերի Բոայեի կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը հաստատվել է դեկտեմբերի 7-ին սահմանադրական իրավունքի, օրենսդրության և ընդհանուր վարչարարության հանձնաժողում, այսօր` Հայաստանի ժամանակով 12.15, կքննարկվի Ֆրանսիայի պառլամենտի ստորին պալատում: