22/12/2011 12:22
Պարույր Հայրիկյան. «Ես արմատական փոփոխություններ եմ ուզում»
«Ես արմատական փոփոխություններ եմ ուզում: Եթե ես պետք է թողնեմ իմ այգին, թոռնիկներին, գնամ խորհրդարան ու ընդամենը իմ ներկայությունն ապահովեմ, դա չեմ ուզում: Ես պետք է գնամ անելու այն, ինչ որևէ մեկը չի կարող անել»,- անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին և իր կուսակցության մասնակցությանն ու դրա ձևաչաձին՝ նման դիրքորոշում հնչեցրեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենք հայտարարությամբ են հանդես եկել, և մի քանի կուսակցություններ արդեն համաձայնություն են հայտնել. «Ես անձամբ թեթևսոլիկանալ չեմ ուզում, չեմ ուզում հինգ տոկոս ստանալ ու մի քանի տեղով հայտնվել խորհրդարանում»:
Պ. Հայրիկյանը կարծում է, որ ո’չ ԱԻՄ-ը, ո’չ էլ այլ կուսակցություն չի կարող ստանալ 30 տոկոսից ավելի ձայներ . «Պատկերացրեք ծիածանի յոթ գույնը, այն չի կարող հասնել 51 տոկոսի: Եթե լինի այդքան, նշանակում է ինչ-որ բան այն չէ: Վառ օրինակ է ռուսական ընտրությունները: Եթե ես այս ընտրություններում 51 տոկոս չեմ ունենալու, ուրեմն որևէ էական բան չեմ կարող անել իմ ազգին օգուտ տալու համար... այլ բան էր հանրաքվեն»: