22/12/2011 10:00
Իրաքում հասունանում է քաղաքական ճգնաժամ
Իրաքի սուննիական կոալիցիայի ներկայացուցիչը կոչ է արել փոխել երկրի վարչապետ Նուրի Ալ –Մալիկիին:
«Ալ-Իրաքի» ներկայացուցիչը հայտարարել է, որ պաշտոնական դիմում և հայտարարություն կներկայացնի՝ Ալ-Մալիկիի հանդեպ անվստահության վերաբերյալ:
Ինչպես գրում է BBC-ն, սուննիական կոալիցիան նախկինում մերժել էր քաղաքական աճող ճգնաժամը լուծելու համար բոլոր կողմերի միջև հրատապ բանակցություններ անցկացնելու վարչապետի առաջարկը:
Նշենք, որ երեկ Իրաքի վարչապետը կոչ էր արել երկրի հյուսիում գտնվող քրդական իշխանություններին հանձնել սուննի փոխնախագահ Թարիկա ալ-Հաշիմին, ով մեղադրվում է ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ:
Իրաքում շիաների և սուննիների միջև լարվածությունը սկիզբ է առել նախագահ Սադամ Հուսեյնի տապալումից հետո: