22/12/2011 11:44
ԿԽՄԿ-ն Ադրբեջանում այցելել է հայ գերիներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները հերթական անգամ այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին: Այս մասին հաղորդում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են գերության մեջ գտնվող 3 հայ զինծառայողներին և 5 անդամից բաղկացած հայկական ընտանիքին, հետաքրքրվել են վերջիններիս առողջական վիճակով և նրանց փոխանցել նամակներ ու լուսանկարներ։
Ըստ այդ տեղեկատվության, գերիները ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներին 6 նամակ են փոխանցել: