22/12/2011 10:36
Օդի ջերմաստիճանը օրեցօր կնվազի
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ցածր ճնշման դաշտով: Այսօր առանձին շրջաններում սպասվում է ձյուն, առայժմ առատ տեղումներ չեն գրանցվի, այլ շրջաններում կդիտվի փոփոխական ամպամածություն: Քամին` հյուսիս-արևմտյան 2-7մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է ուժգնացում 15-20մ/վրկ: Լեռնանցքներում հնարավոր է բուք, ավտոճանապարհների առանձին հատվածներում` ցածր տեսանելիություն:
Ըստ meteo-tv-ի, անկախ նրանից, տեղումներ կան, թե ոչ, հնարավոր է մերկասառույց ձևավորվի: Օդի ջերմաստիճանը կսկսի օրեցօր նվազել:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: