24/12/2011 11:17
Կուբան համաներում է 3.000 բանտարկյալների
Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն հայտարարել է, որ կղզու իշխանությունները համաներում են շնորհելու 3.000 բանտարկյալների, այդ թվում 25 երկրների 86 օտարերկրյա քաղաքացիների:
Կաստրոն նշել է, որ հանցագործները ազատ կարձակվեն ամենամոտ ժամանակներս և որ կղզու իշխանությունները այդ քայլին են դիմում մարդասիրական դրդապատճառներից ելնելով:
Հաղորդվում է, որ համաներման տակ են ընկնելու 60 տարեկանից բարձր մարդիկ, կանայք, վատառողջները, ինչպես նաև երիտասարդներ, որոնք չեն իրականացրել ծանր հանցագործություններ, իսկ գողություններ, ծանր հանցագործություններ, լրտեսումներ իրականացրած անձինք համաներման չեն արժանանալու: Այդ մասին հաղորդում է լենտա.ռու(lenta.ru) կայքը: