24/12/2011 10:42
Միլիարդատեր Դոնալդ Տրամպը լքել է Հանրապետական կուսակցությունը
Ամերիկյան միլիարդատեր Դոնալդ Տրամպը լքել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության շարքերը` արդեն 2-րդ անգամ վերջին 12 տարվա ընթացքում:
Գործարարի պաշտոնական ներկայացուցչի խոսքերով, Տրամպը այդ որոշմամբ հնարավորություն է ստանում պայքարել նախագահական աթոռի համար որպես անկախ թեկնածու:
Ըստ Տրամպի ներկայացուցչի, Հանրապետական կուսակցության շարքերը լքելը թելադրված է նաև գաղափարախոսական շարժառիթներով: Այդ մասին հաղորդում է ռոսբալտ.ռու(rosbalt.ru) կայքը: