24/12/2011 10:34
Ռուսաստանի Դաշնության դեսպանության առջև տեղի կունենա բողոքի ցույց
Այսօր, ժամը 14:00-ին, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության առջև տեղի կունենա բողոքի ցույց` «ընդդեմ ընտրակեղծիքների և գողերի և ավազակների կուսակցությունների»: Այս մասին տեղեկացնում է նախաձեռնող խումբը:
Նշենք, որ նույն օրը ու նույն ժամին աշխարհի տարբեր քաղաքներում և Ռուսաստանի բոլոր մեծ քաղաքներում տեղի են ունենալու նմանատիպ ցույցեր:
Ըստ հաղորդագրության` բողոքի ցույցին մասնակցելու են ՌԴ քաղաքացիներ և ՀՀ քաղաքացիներ: Ցույցի մասնակիցները բեմականացված ներկայացմամբ կցուցադրեն, թե ինչպես են սովորաբար ընթանում «ընտրությունները» ոչ ժողովրդավարական երկրներում: