26/12/2011 17:56
Մարտակերտում բացվել է նորակառույց շրջանային հիվանդանոց
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին այցելել է Մարտակերտ քաղաք և մասնակցել նորակառույց շրջանային հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողությանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Նախագահը կարևորել է նոր հիվանդանոցի նշանակությունը Մարտակերտ քաղաքի և ողջ շրջանի համար՝ ընդգծելով, որ նրա աշխատանքը մեծապես կնպաստի բնակչության բժշկական սպասարկման որակի բարձրացմանը:
Բակո Սահակյանը նաև երախտագիտություն է հայտնել բարերար Ռալֆ Եիրիկյանին հիվանդանոցի կառուցմանը սատարելու համար՝ նշելով, որ այս նախագիծը հանդիսանում է մասնավոր հատվածի և պետության համագործակցության լավագույն օրինակներից մեկը:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: