26/12/2011 15:33
Թուրք ոստիկաններին արգելել են մտնել «Facebook» և «Twitter»
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են այն մասին, որ արգելել են ոստիկաններին և հատուկ ծառայությունների աշխատանիցներին համացանցում օգտագործել սոցիալական ցանցերը:
Արգելված սոցցանցերի մեջ են մտնում նաև «Facebook»-ը և «Twitter»-ը: Որոշման կատարմանը խստորեն հետևելու են, որպեսզի ապահովվեն քննչական և պետական գաղտնիքները:
Պարզվել է, որ Թուրքիայի ուժային կառույցներում 3.000 գրանցված համակարգիչների օգտագործողների մեծամասնությունն օգտվել են ««Facebook»-ից և «Twitter»-ից: Այդ մասին հաղորդում է «Նեզավիսիմայա գազետա»-ն: