26/12/2011 13:06
Թուրք հաքերները կոտրել են Վալերի Բուայեի անձնական կայքը
Ըստ թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի` երեկ հաքերային հարձակման է ենթարկվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բուայեի անձնական կայքը:
Աղբյուրի հաղորդմամբ` ցանցահենները կոտրել են Բուայեի կայքը և թուրքերեն ու անգլերեն լեզուներով գրություններ թողել, որոնցում քննադատվում է Ֆրանսիայի խորհրդարանի պահվածքը: Նշվում է, որ թուրք հաքերների այդ խումբը Բուայեի կայքը գրոհելուց հետո թիրախ է ընտրել Ֆրանսիայի ազգային ժողովի ու սենատի կայքերը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած հայկական բանաձևի համաձայն` Հայոց ցեղասպանության ժխտումը այդ երկրի տարածքում հարուցելու է վարչական ու քրեական վարույթներ` 45.000 եվրո տուգանք և 1 տարի ազատազրկում: