26/12/2011 18:58
Վարչապետն այցելել է դիվանագիտական դպրոց
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց՝ հանդես եկել դասախոսությամբ:
Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը դպրոցի ունկնդիրներին է ներկայացրել Ազգային Ժողովի կողմից ընդունված Կառավարության ծրագիրը: «Մեր հիմնարար սկզբունքն այն է, որ ժամանակակից աշխարհում պետք է կառուցել գիտելիքի վրա հիմնված տնտեսություն. զարգացած են համարվում այն երկրները, որոնք ոչ թե ապրանք, այլ գիտելիք են արտադրում»,- ասել է վարչապետը: Տիգրան Սարգսյանն ասել է, որ նշված հիմքերի վրա հենվելով կառավարությունը ձգտում է ապահովել տնտեսական աճ:
Տիգրան Սարգսյանը պատասխանել է նաև դպրոցի ունկնդիրների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը, էներգետիկային, տարածքային համաչափ զարգացմանը, արտահանմանը և այլն: