26/12/2011 10:34
Այսօր օրվա 2-րդ կեսին հնարավոր են առատ տեղումներ
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի հարավ-արևմտյան ցիկլոնի անցմամբ: Այսօր ցերեկը` հնարավոր է, երեկոյան և գիշերը սպասվում է ձյուն, տեղ-տեղ, հատկապես օրվա 2-րդ կեսին հնարավոր են առատ տեղումներ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է ուժգնացում 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը կնվազի 1-3 աստիճանով: Առանձին հատվածներում հնարավոր է բուք, ցածր տեսանելիություն, հովիտներում` մառախուղ: Ավտոճանապարհներին` մերկասառույց:
Meteo-tv-ն տեղեկացնում է, որ ցերեկը` հնարավոր է, երեկոյան սպասվում է ձյուն, հնարավոր է` ինտենսիվ, կդիտվի մառախուղ:
Հնարավոր է ցածր տեսանելիություն, տեղ-տեղ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -4-6, ցերեկային ժամերին -1-3, երեկոյան -2-4: