27/12/2011 10:00
Բրազիլիան աշխարհի 6-րդ խոշոր տնտեսությունն է
Բրազիլիան զբաղեցրել է 6-րդ տեղը աշխարհի խոշոր տնտեսությունների վարկանիշային սանդղակում`շրջանցելով Մեծ Բրիտանիային, որը զբաղեցրել է 7-րդ տեղը: Այդպիսի տվյալներ է հրապարակել բրիտանական Տնտեսական և գործնական հետազոտությունների կենտրոնը:
Մեծ Բրիտանիայի վարկանիշի անկումը բացատրվում է հիմնականում Եվրոպայում նկատվող տնտեսական անկումով և ասիական պետությունների առաջխաղացմամբ:
Կենտրոնի կանխատեսումների համաձայն 2020թ.-ին Մեծ Բրիտանիան կզբաղեցնի 8-րդ տեղը, իսկ ՌԴ-ին կհաջողվի բարելավել իր դիրքերը` 9-րդ տեղից տեղափոխվելով 4-րդ տեղը:
Նշվում է, որ առաջատարների եռյակը` ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա կմնան իր դիրքերում: Այս մասին հաղորդում է «RBC»