27/12/2011 10:07
Մեծ Բրիտանիայում սպանել են հնդիկ ուսանողի
23-ամյա հնդիկ ուսանողը սպանվել է գլխին արձակած հրազենային կրակոցից` Սալֆորդում, Մանչեսթեր քաղաքի մերձակայքում:
Հաղորդվում է, որ 2 անձնավորություն մոտեցել են այդ ուսանողին և նրա 9 ուսանող համերկրացիներին և կարճատև զրույցից հետո մոտեցողներից մեկը հանել է ատրճանակը և կրակել հնդիկի գլխին:
Հայտնի է, որ այդ ուսանողները ժամանել էին այդ քաղաք Սուրբ Ծնունդը նշելու համար, իսկ միջադեպի պատճառները ճշտվում են: Այդ մասին հաղորդում է ռոսբալտ.ռու(rosbalt.ru) կայքը: