27/12/2011 10:48
Ֆրանսիայում գործազրկությունը նոր ռեկորդներ է գրանցում
Ֆրանսիայում գործազրկության իրավիճակը շարունակում է վատթարանալ:
Նախօրեին հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն, երկրում գործազուրկների թիվը հասել է վերջին 12 տարվա ընթացքում ռեկորդային թվերի:
Ֆրանսիայի աշխատանքի նախարարության տվյալների համաձայն, 2011թ.-ի նոյեմբերին աշխատանքային բորսայում գրանցվել է 2,85 միլիոն մարդ, այսինքն տարեկան կտրվածքով գործազուրկների թիվն աճել է 5,2%-ով: Այդ մասին հաղորդում է «Նեզավիսիմայա գազետա»-ն: