27/12/2011 11:02
Մառախուղ, բուք, մերկասառույցի հավանականությունն էլ մեծ է
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Այսօր ամբողջ տարածաշրջանում կդիտվի առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանն այս գիշեր առանձին շրջաններում կնվազի 1-3 աստիճանով: Լեռնանցքներում հնարավոր է բուք և ցածր տեսանելիություն, առանձին վայրերում մեծ է մերկասառույցի առաջացման հավանականությունը:
Համաձայն ԱԻՆ-ի, դեկտեմբերի 27-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները բաց են և անցանելի:
Meteo-tv-ն տեղեկացնում է, որ մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ, կդիտվի մառախուղ: Հնարավոր է ցածր տեսանելիություն, տեղ-տեղ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի -4-6, ցերեկային ժամերին 0-2, երեկոյան -2-4: